Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ, www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel):
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ալիքում կտեղադրվեն ԿԳՆ-ի եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող՝ Էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական տեսանյութեր եւ դասընթացներ, որոնք կհարստացնեն Էլեկտրոնային կրթության բովանդակությունը:





























