Թուրքական դատարանը 1 տարի 3 ամիս ազատազրկման է դատապարտել ավել գումար վերցնելու համար Սաուդիան Արաբիայի քաղաքացուն երկար ճանապարհով օդանավակայան տանելու համար։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ թուրք տաքսիստը զբոսաշրջիկին վերցրել է Ստամբուլի ասիական կողմից եւ ասիական կողմի օդանավակայան տանելու համար նրան տարել է Ստամբուլի եվրոպական մաս, որից հետո նոր տարել օդանավակայան, ինչի պատճառով զբոսաշրջիկը ուշացել է օդանավից։
Զբոսաշրջիկը հասկացել է, որ իրեն խաբելով ամբողջ քաղաքը պտտեցրել են, դատական հայց է ներկայացրել տաքսիստի դեմ։
Տաքսիստը դատարանում փորձել է արդարանալ, թե մտքերով է ընկել, որի համար անցել է եվրոպական մաս, սակայն դատարանը մեղավոր է ճանաչել դիտավորյալ ճանապարհը երկարացնելու մեջ եւ դատապարտել 1 տարի 3 ամիս ազատազրկման։




























