Հունվարի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Էջմիածին քաղաքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 23-ամյա Գարիկ Փ.-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ի սահմաններում, տանիքից մուտք գործելով Զվարթնոց թաղամասում գտնվող ջրհան կայան՝ գողացել է ջրի պոմպ, փական, 20 մ հաղորդալար եւ էլեկտրական շարժիչի ու անջատիչի գունավոր մետաղները:
Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն:





























