Հունվարի 13-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Գյուլիզար Գ.-ին, ով 2010 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (գողությունը, որը կատարվել է կրկին անգամ) եւ 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:





























