«Թալիբան» արմատական շարժման զինյալները հարձակվել են Աֆղանստանի կենտրոնական հատվածում գտնվոց Ղազնի քաղաքի շրջանային կենտրոնի եւ ոստիկանության հսկիչ անցակետի վրա. սպանվել են թաղամասի ղեկավարը եւ 7 ոստիկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tolo News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ի գիշերը: Բացի այդ, հաղորդվում է թալիբների շարքերում 27 զոհի մասին: