Երեկ՝ ապրիլի 11-ին, Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթար է եղել:

Ժամը 21:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 61-ամյա Սմբատ Հ.-ի վարած Mercedes ML 320 մակնիշի 46 ON 444 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Գարեգին Ս.-ի վարած Opel մանիշի 35 MG 040 համարանիշի ավտոմեքենաները:

Shamsnyan.com-ի փոխանցմամբ , վթարի հետեւանքով վարորդներից Գարեգին Ս.-ն ու նրա ուղեւորներ, համաքաղաքացիներ, 22-ամյա Լեւոն Ս.-ն, 52-ամյա Կարինե Ս.-ն, 45-ամյա Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմնազատել տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են:

Վթարի փաստով քննություն է ընթանում։