Երեւանում զբոսաշրջային տեղեկատվական աջակցության եւ քաղաքացիների սպասարկման կետերի տեղադրման շրջանակում Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոց տանող ճանապարհի աջակողմյան այգում մեկնարկել են վերոնշյալ կետերից մեկի տեղադրման աշխատանքները:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:



























