Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն կարող է դառնալ երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի փեսան, հաղորդում է Georgia Online-ը:
Վրաստանի քաղաքական շրջանակներում վաղուց արդեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բախտաձեի եւ Իվանիշվիլիի դստեր միջեւ սիրավեպ է սկսվել: Խոսում են նաեւ այն մասին, որ Իվանիշվիլին Բախտաձեին նախապատրաստում է վարչապետի կամ նախագահի պաշտոնի համար: Հավանաբար, այս լուրերը անհիմն չեն: Ըստ «Թայմեր» առցանց պարբերականի աղբյուրի՝ շուտով պետք է կայանա Բախտաձեի եւ Իվանիշվիլիի հարսանիքը:
«Թայմեր»-ին նաեւ հայտնի է դարձել, որ Բախտաձեն չի դառնալու ո’չ վարչապետ, ո’չ նախագահ: Աղբյուրը նշում է, որ ֆինանսների նախարարը շուտով կշարունակի աշխատել Գործընկերության հիմնադրամում եւ կփոխարինի հիմնադրամի ներկայիս ղեկավար Դավիդ Սագանելիձեին:
Գործընկերության ֆոնդը երկրի խոշորագույն գերատեսչություններից մեկն է, որը ոչինչի համար պատասխանատու չէ, սակայն մեծ ֆինանսական միջոցներ է կառավարում եւ, համապատասխանաբար, «քաղաքական երաժշտություն է պատվիրում երկրում», նշում է կայքը:



























