Թերթն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որոնց դեկտեմբերին պաշտոնանկ արված արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին նոր պաշտոն է առաջարկվել՝ նրան նշանակում են Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։
Երեկ թերթի հարցին, թե գնու՞մ է նոր պաշտոնի, նախկին նախարարը պատասխանել է. «Ոչ։ Ոչ մի բան էլ չկա։ Կգա օրը, ամեն ինչ կիմանաք»; Ասել է թե՝ դա սու՞տ է»՝ հստակեցմանը Գեւորգ Դանիելյանը հայտարարել է. «Ոչ մի բան չկա այս պահին»։ «Այլ պաշտոնների առաջարկներ եղե՞լ են»՝ հարցին Դանիելյանը չի պատասխանել։
«Հրապարակը» նախկին նախարարին խնդրել է գնահատել արդարադատության ներկայիս նախարարի գործունեությունը, մասնավորապես, որ քաղբանտարկյալ Շմավոն Գալստյանը չկարողացավ մասնակցել մոր թաղմանը։ «Նախկին նախարարը ներկա նախարարին գնահատական է տալիս միայն այն դեպքում, երբ չունի նորմալ դաստիարակություն։ Եթե ինչ-որ մեկն իմ հանդեպ նման բան թույլ տվել է, դա չի նշանակում, որ ես պետք է թույլ տամ ուրիշի նկատմամբ»,-հայտարարել է Դանիելյանը՝ ակնարկելով, որ Աժ ներկայիս պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խանգարել է իր գործունեությանը եւ քննադատել իր հաջորդին։





























