Ֆրանսիական Mirage եւ Rafale կործանիչները չորս ֆրեգատ ռազմանավերի հետ մեկտեղ ներգրավված են եղել Սիրիայի ուղղությամբ օդային հարվածներում։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աղբյուրին։

Աղբյուրի խոսքով՝ խոսքը հակաօդային պաշտպանության համակարգով ֆրեգատի մասին, ինչպես նաեւ մի քանի առաքելություններով երեք ֆրեգատի եւ Mirage 2000 եւ Rafale կործանիչների է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածներն ուղղված են եղել հետազոտական կենտրոնի ու երկու օբյեկտների ուղղությամբ։