Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը կշարունակի աշխատել Սիրիայում՝ Դումա քաղաքում քիմիական զենքի օգտագործումը հաստատող փաստեր արձանագրելու համար: Այս մասին ասված է ՔԶԱԿ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի անվտանգության դեպարտամենտի հետ՝ իրադրության գնահատման եւ թիմի անվտանգության ապահովման համար:

Նշենք, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հարվածել են Սիրիային՝ ավելի քան 100 հրթիռ արձակելով: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դրանց մեծ մասը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից: