ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին չի բացառում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2013 թվականին Մոսկվայում ժամանակ է անցկացրել մարմնավաճառների հետ, որոնք միզել են միմյանց վրա: Այս մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվել է, այսպես կոչված, Steele Russia դոսյեում, որը հրապարակել էին ամերիկյան լրատվամիջոցները: Ինքը Թրամփը հրապարակումները «ֆեյք նորություն» էր որակել:
Քոմին, ում Թրամփը հեռացրել է, առաջ է տանում իր նոր՝ «Բարձրագույն չեզոքություն. ճշմարտություն, սուտ եւ առաջնորդություն» գիրքը, որում ԱՄՆ գործող նախագահին ներկայացնում է չափազանց անբարենպաստ լույսի ներքո՝ չխորշելով կեղտոտ մանրամասներից:
Քոմիի պնդմամբ՝ Թրամփը մտահոգված էր դոսյեի հայտնվելով, որը կազմվել էր դեմոկրատների պատվերով: Դրանում, մասնավորապես, նշվում էր, որ 2013-ին Մոսկվա այցելելու ժամանակ Թրամփն իջեւանել է «Ռիթց Կառլթոն» հուրանոցում՝ այն նույն համարում, որտեղ ժամանակին իջեւանել էր նախկին նախագահ Բարաք Օբաման՝ տիկնոջ հետ: Թրամփն իբր մարմնավաճառների է վարձել, որ նրանք միզեն մահճակալի վրա, որտեղ քնել են Օբամաները:
Քոմին գրում է, որ չնայած Թրամփն այս տեղեկությունը հերքել է, նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նա դրա պատճառով առանձնահատուկ մտահոգված էր: «Նրան անհանգստացում էր, որ կինը՝ Մելանյան, կարող է մտածել, թե դա ճիշտ է: Նա անվստահ բացատրում էր, թե ինչու դա չի կարող ճշմարտություն լինել՝ ավարտելով նրանով, որ ինձ խնդրեց քննել այդ պնդումը՝ ապացուցելու համար, որ դա սուտ է: Ես ասացի, որ դա իրենից է կախված»,- նշում է Քոմին:
ABC-ի հետ հարցազրույցում Քոմին ասել է. «Անկեղծ ասած, ես երբեք չէի մտածում, որ այս բառերն իմ բերանից դուրս կգան, բայց ես չգիտեմ՝ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահն արդյոք եղել է մարմնավաճառների հետ, որոնք 2013 թվականին Մոսկվայում միմյանց վրա են միզել,- ասել է նա: - Հնարավոր է՝ եղել է, բաց ես չգիտեմ»: Նրա խոսքով՝ ինքը ցնցված էր, երբ Թրամփն ասել է, որ դա կարող է վնաս հասցնել իր ամուսնությանը, եթե կա հավաականության թեկուզ 1 տոկոս, որ Մելանյան այդ պնդումներին կհավատա:




























