«Երկիր Ծիրանի» կուսակցությնա նախագահ Զարուհի Փոստանջյանն այսօր՝ ապրիլի 15-ին իր համակիրների հետ բողոքի երթ է արել Երեւանի փողոցներով։

Երթի մասնակիցները «Ընդվզիր» գրությամբ պաստառով երթ են արել Բաղրամյան պողոտայով՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի։ «Սա պայքար է հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության եւ հանուն մեր երեխաների ապագայի։ Այսօր միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, նրան պետք է միանշանակ հեռացնել, մեկուսացնել, դրա հետ մեկտեղ մեր առջեւ կանգնած է մի բռնապետական համակարգ, որը կեղեքում է մեր ազգային հարստությունը, որը մեր ազգին վտարել է հայրենիքից»,- ասել է Փոստանջյանը։

Նա չի միացել Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա նստացույցի մասնակիցներին, այլ մեկնել է Գյումրի, որտեղ հանրահավաք է անցկացնելու։