Հյուսիսային Կորեան նշում է  երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 106-ամյակը, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Հյուսիսային Կորեայում Կիմ Իր Սենի տարեդարձի օրը համարվում է ազգային խոշորագույն տոն, այն անվանում են Արեւի օր:

1982 թվականից ի վեր Հյուսիսային Կորեայում յուրաքանչյուր 2 տարին մեկ Կիմ Իր Սենի տարեդարձի օրը փառատոն է անցկացվել: Այս տարի այն սկսվել է չորեքշաբթի՝ ապրիլի 11-ին, եւ կտեւի մինչեւ երեքշաբթի՝ ապրիլի 17-ը: Փառատոնի շրջանակում անցկացվել են սպորտային եւ մշակութային միջոցառումներ:

Գործակալությունը նշում է, որ տոնակատարությունն առանց սադրանքների է անցնում:

2016 թվականին Հյուսիսային Կորեայում Կիմ Իր Սենի տարեդարձի օրը փորձել են միջին հեռահարության բալիստիկ հրթիռ արձակել, փորձն անհաջողությամբ է ավարտվել: 2017-ին Արեւի օրը Հյուսիսային Կորեայում ռազմական շքերթ է անցկացվել: «Այս տարի փոխված տրամադրվածությունը տեղի է ունենում Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի անցկացման Հյուսիային Կորեայի նախապատրաստության ֆոնին»,- նշում է գործակալությունը:

Միջկորեական գագաթնաժողով նախատեսված է ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կդառնա 1953 վականին Կորեական պատերազմի ավարտից ի վեր նման երրորդ միջոցառումը:

Դրանից բացի, այս տարվա մայիսին կամ հունիսի սկզբին նախատեսված են Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները: