Ղազախստանի խորհրդարանը հաստատել է հանրաքվեն, որի արդյունքներով ներկայիս նախագահն առանց ընտրությունների կղեկավարի մինչեւ 2020 թվականը:
Նախօրեին` հունվարի 14-ին, խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ միաձայն ընդունվել է Սահմանադրությունում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախաձեռնող խումբը կարճ ժամանակի ընթացքում ապահովել է երկրի 5 միլիոն բնակիչների ստորագրություններ հօգուտ այս գաղափարի, որը ընտրազանգվածի կեսն է կազմում: Ընդդիմությունը խորհրդարանում տեղի ունեցող այս ամենն անվանել է «թատրոն»:
Հիմա նախագահին մնում է ստորագրել միայն օրինագիծը, կամ էլ այն հանել այն ժողովրդական քննարկման:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Կուանդիկ Թուրգանկուլովն ասել է, որ Նազարբաեւի լիազորությունները երկարաձգող հանրաքվեի ժամկետը կնշանակի ինքը` Նազարբաեւը: Նա երկիրը ղեկավարում է 20 տարի եւ իրավունք ունի առաջադրվել առանց սահմանափակման:
Անցած տարվա ամռանը նա խորհրդարանից ստացել է անձեռնամխելիության լրացուցիչ երաշխիքներ եւ «ազգի առաջնորդի» կարգավիճակ:





























