Սպիտակ տանը կայանալիք պաշտոնական ճաշկերույթի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա կնոջը հյուրասիրելու են գառի մսով եւ նեկտարինով տարտով։ Հենց այդ ուտեստներն է ընտրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

AP-ն հաղորդում է, որ սա առաջին պետական ընթրիքն է Դոնալդ Թրամփի վարչակազմում։ Ընթրիքից հետո 150 հյուրերին հրավիրել են Վաշինգթոնի ազգային օպերա։