Ճապոնիայի կառավարությունը ակնկալում է, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ գագաթաժողովներից հետո կոնկրետ քայլեր կձեռնարկի իր հրթիռամիջուկային ծրագրի խնդրի լուծելու ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք ողջունում ենք Մյուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի անցկացումը եւ համարում ենք, որ սա քայլ է դրական ուղղությամբ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումից, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հետ առաջիկա գագաթնաժողովից հետո Հյուսիսային Կորեան որոշակի գործողություններ կձեռնարկի հրթիռամիջուկային խնդրի լուծման համար», - ասել է նա:
«Ճապոնիան մտադիր է շարունակել համագործակցել առաջին հերթին Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ՝ Չինաստանի եւ Ռուսաստանի՝ Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրի եւ Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների խնդիրների լուծման համար»,- հավելել է նա:
Աբեն նաեւ հայտարարել է, որ մտադիր է հեռախոսազրույց անցկացնել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ եւ քննարկել ուրբաթ օրը կայացած գագաթնաժողովը:
Ճապոնիան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովից հետո որոշակի գործողություններ է ակնկալում ԿԺԴՀ-ից
Հասանելի է
русский



























