Չինաստանը ողջունել է Փհենյանի եւ Սեուլի առաջնորդների քաղաքական վճռականությունը եւ խիզախությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինգը, հաղորդում է «Սինհուա»-ն:
«Մենք ողջունում ենք երկու առաջնորդների պատմական քայլը եւ բարձր ենք գնահատում այն քաղաքական վճռականությունը եւ խիզախությունը, որը նրանք ցուցաբերել են: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հանդիպումը կարող է դրական արդյունքներ տալ», - ասել է նա: «Չինաստանը կոչ է անում օգտագործել Պանմունջոմի պատմական հանդիպումը Կորեական թերակղզում հաստատուն խաղաղության եւ կայունության նոր դարաշրջան սկսելու համար»:




























