Ավստրալիայի եւ Կանադայի պարեկային ինքնաթիռները կտեղակայվեն Ճապոնիայի Օկինավա կղզում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կադենա բազայում Հյուսիսային Կորեայի առեւտրային նավերի դիտարկման եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ՄԱԿ ԱԽ) պատժամիջոցների հսկման գործողություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի հետ միասին մի քանի գործընկեր երկրներ որոշել են մասնակցել հյուսիսկորեական նավերի անօրինական ծովային գործունեության հսկման գործունեությանը, այդ թվում՝ ծովում բեռների նավից նավ տեղափոխելուն, որն արգելված է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցներով»,-նշված է հաղորդագրությունում։
Ճապոնիայի ԱԳՆ-ն դրական է գնահատել առաքելության մասնակիցների թվի աճը՝ մատնանշելով, որ այդ միջոցները լրիվ համապատասխանում են միջազգային հանրության ջանքներին Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու առումով, որ վերջինս հրաժարվի իր հրթիռամիջուկային ծրագրից։




























