ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը ամերիկյան սենատոր Լինդսի Գրեմի հայտարարությունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հնարավորություն է տեսնում՝ Կորեական թերակղզում իրավիճակի փոփոխության գործում Վաշինգթոնին բացառիկ դեր վերագրելու անհիմն փորձի համատեսքստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սրանում սենատորի կողմից կորեական շրջադարձի առումով ԱՄՆ-ին բացառիկ եւ միանձնյա դեր վերագրելու փորձ եմ տեսնում։ Սակայն դա բնավ այդպես չէ։ Եթե ԱՄՆ-ն նախկինում «բացառիկ» դեր է խաղացել, ապա Կորեական թերակղզում լարվածության ավելացման եւ Հյուսիսային Կորեային մշտապես սադրելու առումով»,-ասել է նա։

Նրա համոզմամբ՝ Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագիրը հայտնվել է որպես այդ սադրանքների պատասխան, իսկ ներկա վիճակը «վեցնյակի» համատեղ ջանքերի արդյունքն է, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետեւողական դիրքորոշման։

Ամերիկացի սենատոր․ Թրամփը արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի