Կորեայի Հանրապետությունը դիտարկում է Հյուսիսային Կորեայի հետ բարձր մակարդակով բանակցություններ անցկացնելու հնարավորությունը երկու երկրների միջեւ կապերի հարցերով գրասենյակի բացման մանրամասները քննարկելու նպատակով։ Այս մասին Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նշենք, որ սահմանամերձ Կեսոնում երկկողմ կապերի համատեղ կետի ստեղծման պայմանավորվածությունն ամրագրվել է ապրիլի 27-ին Փհանմունջոմում կայացած գագաթաժողովի ժամանակ երկու երկրների առաջնորդների ստորագրված համատեղ հռչակագրում։




























