Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ Հարավային Կորեան Պանմունջոնում կայացած միջտարածաշրջանային գագաթաժողովից հետո կոչ են արել ամրապնդել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցային ռեժիմը, նշվում է Ժնեւում ապրիլի 23-ից 4-ը անցկացվող Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) վերաբերյալ 2020 թվականին համաժողովի անցկացման երկրորդ նախապատրաստական կոմիտեի նիստի ընթացքում չորս երկրների անունից ներկայացված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք շարունակում ենք կոչ անել ԿԺԴՀ-ին որքան հնարավորինս արագ վերադառնալ ՄԶՉՊ-ի եւ ՄԱԳԱՏԷ-ի պաշտպանիչ միջոցներին հետեւելուն եւ լիովին, հաստատուն ու անշրջելիորեն դադարեցնել իր միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների ծրագրերի մշակումը: Մինչ այդ, մենք հաստատում ենք, որ մենք ճշգրտորեն եւ մանրակրկիտ կերպով իրականացնելու ենք եւ ամրապնդելու ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը եւ շարունակելու ենք ամրապնդել միջազգային համագործակցությունը», - մասնավորապես նշվում է փաստաթղթում:




























