Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ողջունել է Հայաստանում ճգնաժամը սահմանադրական եղանակով կարգավորելու հանձնառությունը։
Նա այսօր՝ ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավաքում ընդունել է մի շարք հյուրերի, անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներկա կացությանը, կաթողիկոսը կարեւորությամբ շեշտել է, թե «ողջունում է սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը։
«Սա է Հայաստանը դեպի հզորացում, եւ Հայաստանում եւ Սփյուռքում մեր ժողովրդին դեպի միասնականություն առաջնորդող ապահով ճանապարհը»,- ասել է նա։




























