Հյուսիսային Կորեան սկսել է Կորեայի Հանրապետության հետ սահմանին քարոզչություն հեռարձակող բարձրախոսների ապամոնտաժումը։ Այս մասին հաղորդում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Reuters–ը։
Այսպիսի քայլը, գործակալության տվյալներով, հետեւել է հարավկորեական կողմի հայտարարությանը այն մասին, որ կսկսի նմանատաիպ քայլեր կձեռնարկի երեքշաբթի օրվանից սկսած։
Քարոզչության հեռարձակման փոխադարձ դադարեցման մասին միջկորեական գագաթաժողովի նախօրեին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ։




























