Կորեական Ինչհոն քաղաքի միջազգային օդանավակայանում հավաքարարն աղբամանում մեկ կիլոգրամանոց ոսկու ձուլակտորներ է գտել՝ 350 մլն վոն (շուրջ 327 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Korea Times-ը:
Ոստիկանության պնդմամբ՝ դրանց տերն այդպես էլ չի ներկայացել: Եթե առաջիկա վեց ամիսներին նա չներկայանա, պաշտոնապես ձուլակտորները հավաքարարի սեփականությունը կդառնան:
Ամեն դեպքում, հավաքարարին ոսկու շուկայական արժեքի 20%-ի չափով բաժին է հասնում: Բայց եթե պարզվի, որ ոսկու ձուլակտորները կապ ունեն որեւէ հանցավոր գործունեության հետ, նա ոչինչ չի ստանա:




























