2 մանկահասակ երեխաների մայր, Երեւանի բնակիչ 30-ամյա Մարինե Մելքոնյանը հայտնվել է դժվարին իրավիճակում: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ անապահով պայմաններում վարձով է բնակվում 2 տարեկան եւ 5 ամսական որդիների հետ: Ամուսինն էլ արտագնա աշխատանքի է մեկնել ՌԴ, սակայն դեռ գումար չի ուղարկել ընտանիքին:
«Ընտանիքում միայն ամուսինս էր աշխատում, բայց չէր հասցնում ընտանիքը պահել, այդ պատճառով էլ գնացել է՝ Ռուսաստանում աշխատի: Ամուսինս դեռ գումար չի ուղարկել, ես էլ չգիտեմ տան վարձը ոնց տամ, երեխաներին ոնց պահեմ, խանութին էլ արդեն 40 հազար դրամ պարտք եմ»,- ասաց նա՝ նշելով, որ տան վարձը 40 հազար դրամ է կազմում:
Բացի սոցիալական խնդիրներից երիտասարդ կինը նաեւ առողջական խնդիրներ ունի, առողջական խնդիրներ ունի նաեւ կրտսեր՝ 5 ամսական որդին:
«Արդեն երկար ժամանակ շատ ուժեղ գլխացավեր ունեմ, ամենաուժեղ ցավազրկողն էլ չի օգնում, գլուխս պետք է նկարեն, որ հասկանան ինչ խնդիր է, բայց 80 հազար դրամ գումար է անհրաժեշտ, չեմ կարողանում բժշկի գնալ: 5 ամսական երեխայիս էլ բժիշկն ասեց գլուխը չի կարողանում պահել, պետք է հետազոտություններ արվեն, որոնք վճարովի են, բայց ի վիճակի չեմ»,-ասաց Մարինեն:
Նշենք, որ Մարինեն սոցիալական նպաստ է ստանուն, սակայն սոցիալական անապահովության միավորները չեն բավարարում, որ նա պետպատվերի շրջանակում հետազոտություն անցնի եւ բուժում ստանա:
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 212732 հեռախոսահամարով, կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին`
Արդշինբանկ
2470058048900010 USD
2470058048900000 AMD:





























