Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կտրականապես հերքում է երկրում տեղակայված ամերիկյան զորքերի դուրսբերման հնարավորությունը, եթե Հյուսիսային Կորեայի հետ խաղաղ համաձայնագիր ստորագրվի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:

«Կորեայում ԱՄՆ զինված ուժերի հարցը Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերությունների հարց է եւ ոչ մի կապ չունի խաղաղ համաձայնագրի կնքման հետ»,- ասել է Կիմ Ըյ Գյոմը:

Երկու պետությունների պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 27-ին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը այցելեց Կորեական թերակղզու Հարավի եւ Հյուսիսի միջեւ ապամիջուկայնացված գոտու հարավային հատված եւ հանդիպեց Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Մայիսի վերջին-հունիսի սկզբին նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Կիմ Չեն Ընի հետ: