Չորեքշաբթի Իրանի Բոյերահմեդ եւ Ղոհգիլույ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 51 մարդ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ հոսպիտալացվել է 31 տուժող, 20-ին օգնություն է ցուցաբերվել տեղում:
Ավելի վաղ Fars գործակալությունը հայտնել էր Սիսեհթ եւ Յասուջ բնակավայրերում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով 30 տուժածի մասին:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 5,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի հարավում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յասուջ քաղաքից 11,2 կմ հյուսիս-արեւմուտք եւ Սեմիրոմ բնակավայրից 78,2 կմ հարավ: Օջախն ընկած էր 10 կմ խորությամբ:




























