Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 28 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 7, անձնական ունեցվածքի գողության 4, անձի առեւանգման 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրանյութի հայտնաբերման, յուրացման կամ վատնման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2-ական եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: