Հարավային Կորեայում ամերիկացի զինվորականների տեղաբաշխումը կապված չէ Սեուլի եւ Փհենյանի միջեւ առաջիկա հաշտության համաձայանագրի հետ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի ներկայացուցիչ Կիմ Էյ կյեմը, հաղորդում է Reuters-ը:

«Հարավային Կորեայում գտնվող ամերիկացի զինվորականները, հարց է, որը վերաբերում է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի միությանը: Այն ոչ մի կապ չունի հաշտության համաձայանգրերի ստորագրման հետ», - ասել  է նա:

Սեուլը ցանկանում է, որպեսզի ամերիկյան զորքերը մնան, քանի որ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի ԶՈՒ-ն հարեւան գերտերությունների միջեւ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ճապոնիան, ռազմական առճակատումներում միջոնրդի դեր է կատարում: Այս մասին լրագրողներին գաղտնի մնալու պայմանով  ասել է Հարավային Կորեայի նախագահի մեկ այլ պաշտոնական ներկայացուցիչ: