Իրանում պատրաստվում են նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհայտարարի իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: Իրանի վարչակազմի ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոբախտը հայտարարել է. որ Թրամփը ամենայն հավանականությամբ դուրս կգա համաձայնագրից, հաղորդում է Tasnim-ը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ից պատրաստ է դուրս գալ համաձայնագրից եւ հավանաբար նա հենց այդպես էլ կվարվի», - ասել  է նա: Նրա խոսքով՝ Իրանը պետք է պատրաստ լինի զարգացումներին, որոնք կարող են տեղի ունենալ համաձայնագրի ձախողումից հետ:

 Նշենք, որ Թրամփը իրանական միջուկային համաձայնագիրն «աղետ» է համարում: