Ամերիկյան Ջորջիա նահանգում կործանված ռազմական բեռնատար օդանավի անձնակազմի բոլոր 5 անդամները զոհվել են: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիայի ավիացիայի «Հերկուլես» C-130 բեռնատար օդանավը կործանվել է տեղական ժամանակով 11:30-ին, Սավաննայի օդանավակայանի մերձակայքում:
Ավիաաղետի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:




























