Մայիսի 3-ին տարբեր երկրներում նշում են Արեւի օրը, որը երբեմն անվանում են նաեւ Արեւի համաշխարհային օր:
Արեւը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, բոլոր մյուս աստղերը մեզանից անհամեմատ ավելի հեռու են: Օրինակ՝ Պրոքսիմա աստղը Արեւից 4.22 լուսային տարվա հեռավորությամբ է:
Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունների ուղղությամբ ուշադրություն հրավիրելու եւ հիշեցնելու համար, որ Արեւը կենսական նշանակություն ունի Երկրի հմար, Արեւային էներգիայի միջազգային հանրության եվրոպական բաժինը (ISES-Europe) կամավորության հիմունքով ամեն տարի մայիսի 3-ին Արեւի օր է կազմակերպում:
Եվրոպացի մասնագետները, հասարակական կազմակերպություններն ու ընկերությունները տարատեսակ միջոցառումներ են կազմակերպում՝ ներկայացնելով արեւային էներգիայի հնարավորությունները:




























