Բիշքեկում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի աշխատանքային հանդիպումը, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Նրանք քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման հրատապ հարցեր:
Ժեենբեկովը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը երկրի ինտեգացիան եղել եւ մնում է Ղրղզսատանի արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղությունը: «Մենք այս միավորմանը մեծ նշանակություն ենք տալիս եւ նպատակաուղղված ենք Միության երկրների հետ արդյունավեր համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Սարգսյանը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրման հարցերում Ղրղզստանի նախագահի ակտիվ դիրքորոշումն օգնում է ինտեգրացիոն նախագծի առաջընթացին եւ խորացմանը:



























