Լիտվայի նախագահ Դալե Գրիբաուսկայթեի իմպիչմենթի հայտարարման հիմքերը բավարար չեն։ Այդպիսի կարծիք է հայտնել երկրի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը Ziniu Radijas ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված նախագահի գրագրությունը քաղաքական գործիչների հետ, որոնց նկատմամբ նա իբր թե անհարիր արտահայտություն է թույլ տվել։
«Իրավիճակը հաճելի չէ, սակայն ես գտնում եմ, որ վաղ է խոսել իմպիչմենթի հիմքերի մասին, որոնք ակնհայտ իրավական գնահատական են համարվում»,–նշել է նա։ Վարչապետի խոսքով՝ ամբողջ պատկերը կարելի կլիներ պատկերել, եթե հրապարակվեին ոչ թե առանձին նամակներ, այլ ամբողջ գրագրությունը։ «Սակայն հրապարակվածից կարելի է միանշանակ պնդել, որ լրատվամիջոցների և քննադատների վրա ճնշման նշաններ կան»,–ասել է նա։
Անելի վաղ Lietuvos rytas թերթը հրապարակել է Գրիբաուսկայթեի 2014-2016թթ. էլեկտրոնային գրագրությունը Էլիգիյուս Մասյուլիսի հետ, որը այն ժամանակ գլխավորում էր «Լիբերալների դաշինք» կուսակցությունը։ Նախագահը նրա միջոցով իբրև թե փորձել է լրատվամիջոցների սեփականատերերի վրա ճնշում գործադրել, որ նրանք դադարեն քննադատել գլխաբոր դատախազի պաշտոնում նրա առաջարկած թեկնածուին։




























