Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հավաստիացրել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը Հյուսիսային Կորեայի հաստատուն դիրքորոշումն է: Նա այս մասին հայտնել է Փհենյանում Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳ նախարարության հաղորդագրությունը:

Չինացի նախարարը նախօրեին երկօրյա այցով Փհենյան էր ուղեւորվել, որտեղ չորեքշաբթի հանդիպել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Լի Յոն Հոյի հետ:

Չինաստանի ԱԳ նախարարի այցը տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումից հետո, ինչպես նաեւ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ սպասվող հանդիպման նախաշեմին: