Կորեայի Հանրապետությունում ձեւավորվել է նախագահին կից հանձնաժողով ապրիլի 27-ին կայացած միջկորեական գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայամանավորվածությունների իրականացման համար։ Այս մասին հինգշաբթի  Սեուլում կայացած ճեպազրուցի ժամանակ հաղորդել է  նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հանձնաժողովը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Իմ Չժոն Սոկը, նրանում կներառվեն տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մարմնի խնդիրն է լինելու իրականացնել Փհանմունջոմի հռչակագրի դրույթների իրագործումը»,–շեշտել է նա։ Առաջին նիստը կկայանա հինգշաբթի։  

Համատեղ հռչակագրում խոսվում է ռազմական լարվածության թուլացման, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացման անհրաժեշտության մասին։