Չինաստանի կառավարությունը Հարավ-Չինական ծովում եւ կից ջրատարածքում Նանշա արշիպելագի կղզիների վրա անվիճելի ինքինշխան իրավունքով է օժտված, ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չինաստանի կառավարությունը Հարավ-Չինական ծովում եւ կից ջրատարածքում Նանշա արշիպելագի կղզիների վրա անվիճելի ինքինշխան իրավունքով է օժտված, Նանշայի կղզիներում ցանկացած շինարարական միջոցառում, այդ թվում՝ այնտեղ Չինաստանին անհրաժեշտ ռազմական օբյեկտների տեղակայումը, որ անհրաժեշտ է երկրի անտանգության եւ ինքնիշխան իրավունքների ապահովման համար, Չինաստանի ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Հուա Չունյինը:

Նա շեշտել է, որ «համապատասխան գործողությունները չպետք է որեւէ երկրի հատուկ ուշադրությունը գրավեն»:

«Չինաստանը մտադիր է բոլոր պետությունների հետ համագործակցությունը շարունակել ամրապնդել եւ Հարավ-Չինական ծովի տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովել»,- ասել է դիվանագետը: