Սաուդյան Արաբիայում երկրորդ կինոթատրոնն է բացվել։ AP–ի փոխանցմամբ՝ Vox Cinemas կինոթատրոնը Էր Ռիադում 4 էկրան ունի, այդ թվում՝ IMAX էկրանը եւ երեխաների համար հատուկ թատրոնը։ VOX Cinemas–ը պատկանում է Դուբայի Majid Al Futtaim խոշոր տարածաշրջանային առեւտրային կենտրոնների ու կինոթատրոնների մշակող ընկերությանը։
Majid Al Futtaim գլխավոր տնօրեն Ալայն Բեջանին հաղորդել է, որ ընկերությունը մոտակա երկու տարում նախատեսում է Սաուդյան Արաբիայի բոլոր խոշոր քաղաքներում կինոթատրոններ բացել։
Նշենք, որ երկու շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայում բացվել է առաջին կինոթատրոնը ավելի քան 35 տարվա արգելքից հետո։




























