Լիտվերենի ազգային հանձանժողովը այսօր հաստատել է լիտվերենում Վրաստանի ստույգ նշանակության՝ Sakartvelas-ի ներդրման մասին որոշումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Վրաստանի անվանումը՝ Sakartvelo նշանակում է «վրացիների երկիր»: Լիտվերենի ազգային հանձանժողովն արդեն քննարկել է Վրաստանի ճշգրիտ անվանման տարբերակները: Առաջարկվել են «Քարթվելիա» եւ «Սաքարթվելո» անվանումները: Արդյունքում ընդունվել է վրացական ինքնանվանմանն ավելի մոտ տարբերակը, նաեւ հաշվի առնելով լիտվերենի քերականության առանձնահատկությունները:
Այժմ Լիտվայում Sakartvelas-ը կօգտագործվի արդեն գոյություն ունեցող Gruzija անվանման հետ միասին:




























