Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատակների թիրախում է հայտնվել, երբ Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Տերնբուլի կնոջը «համեղ» է անվանել, հաղորդում է AFP-ն:

«Delicieux» բառը ֆրանսերեն նաեւ հիանալի է նշանակում, չնայած նրան, որ այն ուրախության պոռթկում է առաջացրել:

Մակրոնը, որը Սիդնեյում բազմաթիվ ելույթներում ցույց է տվել անգլերենի իր գերազանց իմացությունը, հավելել է, որ «չկա եվրոպական ղեկավար, որը իր բոլոր ելույթները անգլերենով է ներկայացնում»:

 Դեպքը տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Մակրոնը Տերնբուլին ասել էր.«Շնորհակալություն ձեզ եւ ձեր համեղ կնոջը ջերմ ընդունելության համար»: