Բասկերի անջատողական ETA խումբը մայիսի 3-ին հայտարարել է ինքնալուծարման մասին: Սակայն Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ ETA-ն անպատիժ չի մնա, եւ կառավարությունը կշարունակի հետեւել նախկին զինյալներին, հաղորդում է Reuters-ը:
«Ինչպիսին էլ լինի նրանց ընտրությունը, ոչինչ չի փոխի անժխտելի իրողությունը. ամբողջ ETA ծրագիրը վճռական եւ աղմկահարույց ձախողում էր», - ասել է Ռախոյը:
ETA-ն հարձակումները դադարեցնելու իր որոշման մասին հայտարարեց 2011-ին եւ 2017 թվականին այն մոտ 3,5 տոննա զենք հանձնեց, ինչը Արեւմտյան Եվրոպայում վերջին խոշոր ռազմական արշավի ավարտին հանգեցրեց:




























