Շարժայում նոր արտ-օբյեկտ է բացվել՝ Rain Room կամ հավերժ անձրեւի սրահ: 1460 ք.մ. մակերեսով սենյակում 1200 լիտր ջուր է շրջանառվում, որն արեւադարձային հորդառատ անձրեւի էֆեկտ է ապահովում, գրում է «Русские Эмираты» կայքը:
Այն տեղակայված է Շարժայի Al Majarah շրջանում: Նախագծի հեղինակը Random International միջազգային ընկերությունն է: Ավելի վաղ նման նախագծեր են իրականացվել նաեւ Լոնդոնում, Նյու Յորքում, Շանհայում եւ Լոս Անջելեսում:
Մտնելով տարածք՝ այցելուներն անցնում են անձրեւի պատի միջով, բայց տեղաշարժման սենսորային համակարգի արձագանքի շնորհիվ չոր են մնում:





























