Չինաստանի նախագահ Սի Ցզիպինը Կարլ Մարքսին «ժամանակակից մեծ մտածող» է համարում։

Նրա խոսքով՝ Չինաստանի իշխող կոմունիստական կուսակցության որոշումը` հավատարիմ մնալ Կարլ Մարքսի քաղաքական տեսությանն, ամբողջությամբ արդարացված է, փոխանցում է Reuters–ն։

«Մարքսիզմի տեսության իմացության մշտական առաջմղումը բացարձակապես ճիշտ է»,–հայտարարել է Ցզիպինը՝ հանդես գալով գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյակի նախօրեին։