Ուրբաթ գործարքների ժամանակ Apple-ի բաժնետմոսերի արժեքը 2011 թվականի հոկտեմբերից թարմացրել է պատմական ռեկորդը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ընկերության բաժնետոմսերի աճին ուրբաթ նպաստել է այն լուրը, որ ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի ներդրումային ընկերությունը՝ Berkshire Hathaway-ը առաջին եռամսյակում գնել է Apple-ի 75 մլն բաժնետոմսերը:
«Դա անհավատալի է ընկերություն է, - CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Բաֆետը: - Եթե նայենք Apple-ին, ես կարծում եմ, որ նրանք վաստակում են գրեթե երկու անգամ ավելի, քան Միացյալ Նահանգների շահութաբերության երկրորդ ընկերությունը»:
Apple-ի արժեթղթերը ուրբաթ թանկանում են 3,5 տոկոսով, շաբաթվա սկզբից աճը կազմում է 12.7 տոկոս: Apple-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 900 միլիարդ դոլար:



























