ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ միասնական ժամի է անցել, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«Փհենյանի ժամը փոխվել է: Արդյունքում Հյուսիսի եւ Հարավի ժամը միասնականացվել է», — ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատմական գագաթաժողովից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ազգային հաշտության գործընթացում սա առաջին քայլն է:

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը Հարավային Կորեայի գործընկեր Մուն Չժե Ինի հետ հանդիպումից հետո ասել էր, որ ժամացույցի սլաքները 30 րոպեով առաջ կտանի: Այսպիսով երկու պետությունները նույն ժամային գոտում կապրեն: