Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ռուսաստանին մեղադրել է «նոր լազերային զենք» կիրառելու մեջ։ Այդ մասին նախարարը հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «Սեգոդնյա»-ն։

Նրա խոսքով՝ պարգեւատրված զինծառայողներից մեկին ռուսները Դոնբասում խոցել են լազերային  զենքով։  

«Նրանցից մեկը խոցվել է ռուս ագրեսորների նոր զենքով՝ դա լազերային զենք է, որը խոցում է մարտիկների աչքերի ցանցաթաղանքը»,-նշել է նա։

Նախարարը պատմել է, թե ինչ միջոցառումներ են ուժայինները նախատեսում նոր ռուսական զենքից պաշտպանվելու համար։

«Այդպիսի լազերային ճառագայթը միշտ անսպասելի է խոցում։ Բարբարոսություն է մարդուն տեսողությունից զրկելը»,-նշել է Ավակովը՝ հավելելով, որ այդ իրավիճակը նախատեսում են քննարկել նաեւ միջազգային մակարդակով։