Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ երթ է տեղի ունենում, որը նվիրված է նրա նախագահության առաջին տարեդարձին: Այս մասին հաղորդում է «Գազետան»՝ վկայակոչելով The Local-ին:

Քաղաքի փողոցներում այսօր կարգը ապահովում են մոտ 2 հազար ոստիկաններ եւ ժանդարմներ:

Ակցիան կազմակերպել է «Չենթարկված Ֆրանսիա» ձախ քաղաքական շարժումը: Կազմակերպիչների խոսքով՝ երթին մասնակցում է ավելի քան 100 հազար մարդ:

Թուլուզում եւ Բորդոյում փոքրաթիվ հանրահավաքներ են անցկացվել: