Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել մայիսի 5-ին Հայաստանում իրավիճակի ընկալման հետ կապված որոշ ռուսաստանաբնակ քաղաքացիների եւ անհատների հայտարարությունների կապակցությամբ:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է.

«Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների ներքին հարցերն են:

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերություններ կառուցելու եւ պահպանելու իր գործունեության մեջ ռուսական կողմը եւ Երեւանում դեսպանատունը հիմք չի ընդունում տարբեր անհատների անձնական կարծիքները, այլ հետեւում  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Ս. Պեսկովի եւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ. Վ. Զախարովայի կարծիքներին»: