ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 5-ին, նոր որոշումներ է կայացրել։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Կարեն Կարապետյանի որոշմամբ, Հովհաննես Նիկողոսյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից` իր դիմումի համաձայն:

Մեկ այլ որոշմամբ, Արմեն Գիչյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի (ղեկավար) պաշտոնից` իր դիմումի համաձայն, իսկ Ստեփան Քարտաշյանը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնից։